«Մենք տեսնում ենք, որ այժմ Հայաստանը, Հայաստանի ղեկավարությունը կանգնած է խաչմերուկում։ Հայաստանի ղեկավարությունը խոսում է զարգացման ուղու առաջիկա ընտրության մասին։ Մեզ համար դա կարևոր է, քանի որ երկար դարեր շարունակ Ռուսաստանն ու Հայաստանը եղել են հարևան, եղբայրական երկրներ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
07.05.2013 | 00:20

Եթե դուք արդարությամբ խոսեիք, ուղիղ կլինեին ձեր դատաստանները, մարդկա՛նց որդիներ։ Չէ՞ որ այժմ իսկ ձեր սրտում անօրենություն եք գործում երկրի երեսին, և ձեր ձեռքերն անիրավություն են նյութում։ Մեղավորներն իրենց ծննդյան օրից իսկ խոտորվեցին, արգանդից մոլորվեցին և սուտ խոսեցին։ Նրանց կատաղությունը նման է օձի թույնի, վիշապ օձի թույնի, որ խցել է իր ականջները, որպեսզի ճարտար օձահմայի ձայնը չլսի և դեղ չառնի իմաստուն դեղատուից։


Սաղմոսներ 57. 2-6

Դիտվել է՝ 2847

Մեկնաբանություններ